Հարսնացուն Ամերիկայից կամ Նոր տարվա կինո 2
Տոմսերի արժեքը՝ 1500 դրամ
Ժամանակացույց
Նկարագրություն
«Նոր տարվա կինո 2»-ը սիրո, ընկերության, կորստի ու չմարող հույսի մասին պատմություն է, որտեղ ամեն հերոս իր երազանքն ունի, իսկ ամեն երազանք՝ իր ճանապարհը։ Եվան ու Հայկը, տարիների ընկերությունից հետո, մի ստի պատճառով կարող են կորցնել միմյանց, մինչդեռ Սևակը շարունակում է փնտրել այն աղջկան, որի հետ տարիներ առաջ պատահական հանդիպումը դարձելէ իր կյանքի ամենամեծ խոստումը։
Եվան ու Հայկը փորձում են փրկել տարիների ընկերությունը, իսկ Սևակը շարունակում է փնտրել իր կյանքի ամենակարևոր հանդիպումը։ Նրանք դեռ չգիտեն, որ իրենց պատմությունները տանում են դեպի մի երազանք, որը դառնալու է ամենակարևորը բոլորի համար ու սովորեցնելու է ամենապարզ բանը. սերը ճանապարհներ չի ճանաչում, իսկ երազանքները սահմաններ:
Հասցե
Իջևան
